Հաշվի առնելով բաժանորդների հաճախակի դիմումները՝ Beeline-ը հիշեցնում է, որ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների և ընկերների հետ: Մշտապես կապի մեջ լինելու համար Beeline բաժանորդներին հասանելի են ՙԶանգիԲր ինձ՚ և ՙԼիցքավորի’ր իմ հաշիվը՚ ծառայությունները:
Այս ծառայությունները հնարավորություն են տալիս Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդներին Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline-ի բջջային կապի բաժանորդներին հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով:
ՙՎերջին ժամանակահատվածում մեզ դիմող բաժանորդների շրջանում ավելացել են բացասական հաշվեկշռի դեպքում միջազգային կապից օգտվելու վերաբերյալ հարցումների քանակը:
Մասնավորապես, բաժանորդներին հետաքրքրում է՝ կարող են արդյոք արտերկրում գնտվող իրենց հարազատները կամ ընկերները լիցքավորել իրենց հաշիվը: Beeline-ը ոչ միայն ձգտում է, որպեսզի իր ծառայությունները լինեն պարզ և հարմար, այլև հոգում է, որպեսզի բաժանորդները, անգամ դժվար կամ անկանխատեսելի իրավիճակներում լինեն կապի մեջ և օգնություն ստանան ընկերներից և հարազատներից, անգամ եթե եթե նրանք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս՚,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ԶանգիԲր ինձե ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143* բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը և # նշանը: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:
«Լիցքավորի՛ր իմ հաշիվըե ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը և # նշանը: Եթե հրահանգը ուղարկվում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline բջջային կապի բաժանորդներին, ապա անհրաժեշտ է մուտքագրել միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվըե ծառայությունից կարելի օգտվել անգամ ռոումինգում գտնվելիս:Հայաստանի Beeline-ի բջջային կապի բաժանորդների հեռախոսահամարները արտերկրից կարող են լիցքավորվել «Օնլայն վճարումե հավելվածի միջոցով այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի մեր գործընկերների վճարումների ընդունման կետերում: