

Հնարավոր է, որ Հայաստան ներկրվող գազի սակագնի սուբսիդավորումը կարող է տեղի ունենալ ռուսական դրամաշնորհների հաշվին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Այվազյանը:
ՙՄայիսի 23-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցան լսումներ, այն մասին, թե որքանով է գազի սակագների բարձրացումը համարժեք և անհրաժեշտ: Սակայն, Ռուսաստանի հետ գազի սակագների շուրջ բանակցություններից բացի անհրաժեշտ է համապատասխան ճնշումներ գործադրել նաև Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ինչպես նաև ՙՀայՌուսգազարդ՚ ընկերության վրա՚,-հայտարարել է նա:
Պատգամավորը իրոնիայով ընդգծել է, որ Մոսկվայի կողմից Երևանի վրա տեղի ունեցող քաղաքական ճնշումների մասին խոսակցութոյւններն անհիմն են, իսկ եթե, այնուամենայնիվ, ռուսական կողմը նման գործողութոյւններով փորձում է ազդել Հայաստանի վրա, ապա անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի տարածքում ռուսական ռազմական բազաների տեղակայման հարցը: ՙՍա տնտեսական հարց է և դրա լուծման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի քաղաքացիների վճարունակությունը՚,-նշել է նա:



