ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, տարբեր բուժհաստատություններ է դիմել 45 տուժած, որից 25-ը` ոստիկան։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի առողջապահության նախարության մամուլի ծառայությունից, տուժածներից 18-ը տեղափոխվել է շտպօգնության մեքենաներով, մյուսները դիմել են ինքնուրույն։ Բուժօգնությունը ցուցաբերվում է ամբողջական ծավալով և ժամանակին։
Ինչպես արդեն հաղորդվել է, անցած գիշեր Խորենացի փողոցում բախումներ են տեղի ՊՊԾ տարածքը գրաված «Սասնա Ծեր» խմբավորմանը սատարող ցուցարարների և ոստիկանների միջև: Ցուցարարներն սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ այն բանից հետո, երբ նրանցից պատասխան չեն ստացել ՊՊԾ տարածքում գտնվող զինված խմբավորման անդամներին սնդամթերքի փոխանցմանն առնչվող հարցին: Ցուցարարներին ցրելու նպատակով Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ: