Հայաստանում «կեղտոտ» միջուկային ռումբ ստեղծելու հնարավորության մասին լուրերը խիստ չափազանցված են և բոլորովին անհիմն: Այդ մասին հայտարարել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը` մայիսի 30-ին Մոսկվայում բացված «Ատոմ էկսպո» ցուցահանդեսի հարթակներում:
Նրա ասլեով, Հայկական ԱԷԿ-ում օգտագրոծված ողջ միջուկային վառելիքն ավելի քան հուսալիորեն պահվում են պահեստարանի չորս մեկուսամասերում, որտեղ կարող է մնալ 50 տարի: «Հայաստանում միջուկային ռումբ ստեղծելու հնարավորության մասին բոլոր խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում», - հայտարարել է գլխավոր տնօրենը:
Ավելի վաղ միջուկային ռումբ ստեղծելու հնարավորության մասին հայտարարել էր Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ինչը հարուցել էր որոշակի հասարակական արձագանք: