Ղարաբաղյան հարցի երկարաժամկետ ռազմական լուծում գոյություն չունի: Այդ մասին օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
ՙԱՄՆ կառավարությունը մտահոգված է կողմերի միջև իրավիճակի սրմամբ և հռետորության խստացմամբ՚,- նշել է դիվանագետը: Ըստ որում, նա իրատեսական է համարել ռազմական գործողությունների սկսումը՝ կողմերի վրիպման կամ սխալի հետևանքով: ՙԱյդ պատճառով Մինսկի միջնորդները կողմերին կոչ են անում քայլեր ձեռնարկել հակամարտության գոտում լարվածության թուլացման և առաջնագծում միջադեպերի ուսումնասիրման մեխանիզմների ներդրման ուղղությամբ՚,- հայտարարել է դեսպանը՝ նշելով, որ այդ հարցերը գտնվել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ուշադրության կենտրոնում դեկտեմբերին Բեռնում բանակցությունների ընթացքում: