Երևանում ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Կիրիշչյանին:
Ինչպես հայտնի է դարձել ԱրմԻնֆո-ին, Կիրիշչյանը բերման է ենթարկվել ՙՆոր Հայաստանի՚ գրասենյակ գնալիս՝ չնայած այն բանին, որ Ոստիկանության աշխատակիցներին ներկայացել էր որպես լրագրող:
Ավելի վաղ ՙՑեղակրոն՚ կուսակցության առաջնորդ, ակտիվիստ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը, Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ Գյումրիի Վարդանանց հրապարակից բերման էր ենթարկվել ոստիկանների կողմից: Մինչ այդ, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, ՙՀիմնադիր խորհրդարանի՚ 10 անդամի առևանգել ու տարել են անհայտ ուղղությամբ: Հաղորդվում է նաև, որ նրանք մտադիր էին ի պաշտպանություն քաղբանտարկյալների ֆլեշ-մոբ անցկացնել Հանրապետության հրապարակում, որտեղ այսօր պետք է էկումենիկ արարողություն տեղի ունենա՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ: