Ապրիլի 24-ին թուրքական «Ջումհուրիյեթ» և «Օզգյուր գյունդեմ» թերթերի ապրիլքսանչորսյան համարները լույս են տեսել շապիկին Հայոց ցեղասպանության մասին հայերեն վերնագրերով: Մասնավորապես, իրենց շապիկին հրապարակել են` «Այլևս երբեք» և «Տե՛ս, իմացի՛ր, առերեսվի՛ր» արտահայտությունները:
«Օզգյուր Գյունդեմ» թերթը հիշատակել է նաև ասորիների ցեղասպանությունը, որ 1915-ին պետության կազմակերպած ցեղասպանությանը զոհ գնաց 1.5 մլն հայ, 500 հազար ասորի: «Արդեն հարյուր տարի է՝ այդ վերքը բաց է»,-նշված է հոդվածում:
«Օսմանյան կայսրության շրջանում տեղի ունեցած աղետի ցավը դեռ թարմ է: Մարդկային խղճի, իրավունքի ու արդարության զգացումը կաթվածահար անող այդ վերքին առերեսվելու ժամանակն է. այլևս երբեք նման բան թող չլինի»,- գրված է թերթում: