Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի /ԿԶԵՀ/ Խորհուրդը Հայաստանին $300 մլն արտոնյալ վարկ հատկացնելու որոշում է կայացրել:
Ինչպես հայտնում է ՙԻնտերֆակս՚ գործակալությունը, այս մասին նախօրեին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը: Ստորչակը հայտնել է նաև, որ հիմնադրամի մասնագետները վարկավորման նպատակներին հասնելու ծրագիր են մշակում: Ենթադրվում է, որ վարկը կտրամադրվի ստանդարտ պայմաններով` երեք տրանշով, միջանկյալ քննարկումների տարրերով: ՙՈրքանով ես պատկերացնում եմ, դա տարեկան 1%-ի սահմաններում է՚,- նշել է փոխնախարարը:
Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամում Ռուսաստանն ամենամեծ մասնաբաժինն ունի: Հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին ԵվրԱզԷՍ Միջպետական խորհրդի որոշմամբ`համաշխարհային ճգնաժամին դիմակայելու նպատակով: Հիմնադրամի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանակը: Հայաստանում բանկի ներկայացուցչությունում ԱրմԻնֆո-ին զանգին ի պատասխան`չմեկնաբանեցին վարկի տրամադրման նպատակային ուղղվածությունները`նշելով միայն, որ վարկը դեռ չի տրվել, վերջինիս առնչությամբ առայժմ ընդունվել է քաղաքական որոշում:
Նշենք, որ ԿԶԵՀ է դիմել նաև Բելառուսը`$3 մլրդ չափով վարկ տրամադրելու խնդրանքով: