WWF-Արմենիան Սյունիքի մարզի Մեղրասարի ոսկու հանքավայրի տարածքում կիրականացնի կենսաբազմազանության հետազոտություններ:
Հիշեցնենք, որ WWF տվյալներով, Մեղրասարի ոսկու հանքավայրի տարածքի 60%-ը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Այդ տարածքում հանքավայրի հնարավոր շահագործման մասին լուրերը 2014 թվականին առաջացրին բնապահպանների վրդովմունքը: Իր հերթին, ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ հարցը քննարկվի միայն այն բանից հետո, երբ վերջնական կճշգրտվեն Ազգային պարկի սահմանները: Հանքավայրի շահագործման նախագիծը ներկայացրել է «ԱԹ-Մետալս» ընկերությունը: Ներկայումս հանքավայրը դեռ չի շահագործվում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նշել է WWF-Արմենիա-ի ղեկավար Կարեն Մանվելյանը, հունիսին կազմակերպության փորձագետները կանցկացնեն կենսաբազմազանության գծով հետազոտություններ: Մանվելյանը պարզաբանել է, որ ըստ նախնական գնահատականների, այդ տարածքում չկան Կարմիր գրքում հաշվառված կենդանիներ: «բայց կարծում եմ, որ կան»,-նշել է նա:
Ինչ վերաբերվում է «Արևիկի» սահմաններին, ըստ Մանվելյանի, նման պրոբլեմներ կան նաև «Խուստուփի» և «Զանգեզուրի» արգելոցներում: Այդ պատճառով էլ այդ հատուկ պահպանվող բնապահպանական տարածքները գրանցված չեն անշարժ գույքի Կադաստրում: Ստեղծված իրավիճակը մասնագետները բացատրում են բարձր ծախսերով, քանի որ միայն «Արևիկի» գրանցման համար կպահանջվի 30-40 հազար դոլար:
Պրոբլեմի լուծմանը կարող է օգնել հատուկ պահպանվող տարածքների օժանդակության` «Կավկազ-Արմենիա» ծրագիրը, որի ֆինանսավորմանը գերմանական KfW բանկը պատրաստ է հատկացնել 8.2 մլն.եվրո: «Կարծում եմ, որ այդ գումարի մի մասը կբարարարի սահմանների ճշգրտմանը և Կադաստրում այն գրանցելուն»,-ասել է Մանվելյանը: