Ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության բարձրացման լրացուցիչ մեխանիզմների ստեղծման նպատակով ընդդիմության և իշխանությունների միջև համաձայնության ձեռքբերման ուղղությամբ փնտրտուքներն առաջացրին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ծիծաղ: Այս մասին նա հայտարարել է հունիսի 27-ին, ելույթ ունենալով խորհրդարանում:
«Սա, իրոք, պատմական փաստաթուղթ է: Ես ավելի ծիծաղելի համաձայնագիր չեն տեսել, որտեղ ասվում է, որ անհրաժեշտ է ստեղծել հասարակական վստահության բարձրացման մեխանիզմներ, բայց միայն այն դեպքում, եթե դոնոր կազմակերպությունները համաձայնվեն հովանավորել բարեփոխումները»,-նշել է նա, միաժամանակ հավելելով, որ դա իրեն հիշեցնում է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», երբ պոետը հարուստից փող է ուզում, որպեսզի նրան այցելի մուսան ու ինքը կարողանա գրել:
Նա նաև հայտարարել է, որ չի հասկանում նաև ընդդիմադիրներին, որոնք, ստորագրելով փաստաթղթի տակ, պահանջում են, որպեսզի իրենց կողմից նախատեսված կետերի իրականացումն իշխանությունը ֆինանսավորի բյուջեից: «Դուք ինքներդ եք ստորագրել այդ փաստաթուղթը, որը կորցնում է իր ուժը, եթե չգտնվեն դոնոր կազմակերպություններ, ուրիշ էլ ինչ եք պահանջում»,-հեգնել է Փաշինյանը: Նա նաև հայտարարել է, որ բոլոր ծրագրերն իրականացվում են վարկային կամ դրամաշնորհային միջոցներով: «Այս 25-ամյա երկիրը ոչինչ չունի, ոչ ավիացիա, ոչ ընտրական համակարգ, ոչ էլ փող: Եվ այս երկիրն ընդունում է Ընտրական օրենսգիրք, որտեղ ավելացվել է ընտրական գրավը, որի վճարման համար կուսակցություններին անհրաժեշտ են կոսմիկական գումարներ: Դա արվել է այն նպատակով, որպեսզի ընդդիմադիրները դիմեն օլիգարխներին և պար գան նրանց դուդուկի տակ»,-նշել է Փաշինյանը: Նա բերել է նաև 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ Հայաստանի իշխանությունները փողի վրա նստած փող են փնտրում: «Երկրում դեմոկրատիայի համար փող չկա”: Նվաստացուցիչ է, ընդունել փաստաթուղթ, որը կարող է նույնիսկ ուժի մեջ չմտնել: Այստեղ կարելի է միայն հնչեցնել ռիտորիկ հարցադրումը – Շուրա, ձեզ որքան գումար է հարկավոր դեմոկրատիայի համար»,-հեգնել է Փաշինյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, երեկ երեկոյան ավարտվել են Հայաստանի ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև բանակցությունները: Ամիսներ տևած 4+4+4 ձևափաձի բանակցություններից հետո իշխանությունը համաձայնել է զիջումների գնալ ընդդիմության գրեթե բոլոր պահանջներին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ընտրություններին մասնակող կուսակցությունները կստանան քվեարկած ընտրողների ցուցակները, նույնիսկ, այն ընտրատեղամասերում, որտեղ հանձնաժողովի անդամ կամ վստահված անձեր չեն ունեցել, սակայն ցուցակները չեն հրապարակվի: Ընտրողները քվեարկությանը կմասնակցեն միայն նույնականացման քարտերով, որոնք պետությունն անվճար կտրամադրի մինչև ընտրությունները: Մինչև քվեարկության գործընթացը կստուգվեն ընտրողների տաս մատների հետքերը, և բոլոր ընտրական տեղամասերում կկազմակերպվի քվեարկության ուղիղ հեռարձակում:
Նշենք, որ մայիսի 25-ին Ազգային ժողովը 102 ձայնով երրորդ ընթերցմամբ ընդունել էր նոր Ընտրական օրենսգիրքը` 2017 թվականի հերթական խորհդրարանական ընտրությունների նախաշեմին: Նոր ԸՕ ընդունումը պայմանավորված էր սահմանադրության բարեփոխմամբ, ինչը ենթադրում է կառավարման նախագահական ձևից անցում խորհրդարանականի: Սահանադրական բարեփոխման շուրջ հանրաքվեն կայացել է 2015 թվականի դեկտեմբերին 6-ին: