Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը` «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով երկամսյա կալանքը:
Ինչպես հայտարարել է Ժիրայր Սէֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը, տվյալ պահի դրությամբ Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի ապօրինի ձեռք բերման, սպառման, պահման, փոխադրման համար): Փաստաբանաը նաև հայտարարել է, որ քննությունը ապացույցներ չունի կառավարական և այլ շենքեր զավթելու Սէֆիլյանի մտադրության վերաբերյալ: Նրա կարծիքով, այդ ամենն ասվել է Սէֆիլյանին վարկաբեկելու համար:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել էր հունիսի 20-ին` հանցավոր խմբավորում կազմակերպելու կասկածանքով: Քննության ստացած ապացույցների հիման վրա 8 անձանց մեղադրանք է առաջադրվել զենք և զինամթերք ձեռք բերելու և պահելու համար, 6 հոգի կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Հայաստանի հատուկ քննչական կոմիտեի հաղորդման համաձայն, Սէֆիլյանն ու նրա զինակիցներն ապրիլյան պատերազմի օրերին ծրագրել էին գրավել պետական նշանակության շենքեր: