Հայաստանի 2015 թվականի երկրորդ եռամսյակի պետական բյուջեի կատարումը կապված է ռիսկերի հետ: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, ռիսկերը կապված է տնտեսական ինդիկատորների հետ, որոնց շարքում են` Եվրասիական միությունոմ ընթացող գործընթացները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և այլն: Նշելով, որ ընթացիկ եռամսյակի պլանները կատարվել են ամբողջությամբ, նախարարը, միևնույն ժամանակ, խուսափել է 2015 թվականի պետբյուջեի կատարումը գնահատելուց: «Առայժմ վաղ է գնահատականեր տալը, կտեսնենք: Ներկա պահին ռիսկեր կան, բայց կատարման ընթացքը նորմալ է»,-ասել է ֆինանսների նախարարը:
Խոսելով ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ միջազգային կառույցների գնահատակաների մասին, նախարարը նշել է հարկերի հավաքման կարևորությունը: Այդ ոլորտում կան լուրջ ձեռքբերումներ, հատկապես «ստվերային տնտեսության» դեմ պայքարի առումով: Առաջին եռամսյակում կիրառած վարչական մեխանիզմների արդյունքում բյուջեն համալրվեց լրացուցիչ 20 մլրդ.դրամով: Նրա խոսքով, լուրջ մտահոգություններ կան այն ձեռնարկությունների գործունեության առումով, որոնք գերադասում են վճարել շրջանառության հարկ, մինչդեռ պետք է գտնվեն ԱԱՀ հարկման դաշտում: «Այս առումով բարդություններ կան, «ստվերի» ծավալները դժվար է գնահատել, դա լուրջ մեթոդ է: Այժմ այդ հարցն ուսումնասիրում են Համաշխարհային բանկի մասնագետները: Մարդկ խոսում են 70-80% մասին, բայց մի հավատացեք»,-հայտարարել է Խաչատրյանը, միևնույն ժամանակ հրաժարվելով նշել այն օլիգարխների անունները, որոնք գործում են «ստվերում»:
Հիշեցնենք, որ մի շարք միջազգային ֆինանսական ինստիտուտներ նույնպես վատթարացել են Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: Մասնավորապես, Համաշխարհային բանկ – մինչև 0,8% (մինչ այդ` 3,3%), ԵԱԶԲ - 3,8%, ՎԶԵԲ-ը կանխատեսում է լճացում, Ասիական զարգացման բանկը` 1.6% աճ, Fitch վարկանիշային գործակալությունն ակնկալում մեղմ ռեցեսիա, կապված Ռուսաստանի հետ, իսկ Moody’s գործակալությունը կանխատեսում է 2,3% աճ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2015 թվականին կանխատեսում է` 0.4% -2%: «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենով երկրի ՀՆԱ-ի իրական աճը նախատեսված է 4.1%, իսկ գնաճը` 4% (+ 1.5%), ՀՆԱ-ի դեֆլյատորը` 3,3%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հունվար-ապրիլին աճել է 2.7%, իսկ միայն ապրիլին` 3,4%: Ընդ որում, ամենաբարձր աճը, ինչպես տարեկան, այնպես էլ ամսական կտրվածքով հաշվետու ժամանակահատվածում արձանագրել է գյուղատնտեսության ոլորտը, համապատասխանաբար կազմելով`46.6% և 4,8%: Գնաճը 2015-ի հունվար-ապրիլին կազմել է 1,9% (տարեկան ցուցանիշը` 5%), իսկ միայն ապրիլին արձանագրվել է 0.4% գնանկում: 2014 թվականին ՀՆԱ աճը կազմել է 3,4% (2013-ի 3.5% աճի փոխարեն), ընդ որում, աճի ամենաբարձր տեմպերն արձանագրել են`գյուղատնտեսության ոլորտը և սպասարկման ոլորտը, իսկ գնաճը կազմել է 4,6% (2013-ի 5.6%-ի փոխարեն):