Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը վերջին օրերին կրկին սրվել է, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը մի
քնաի անգամ ավելացել են, ինչն ուղեկցվել է դիվերսիաների փորձերով:
Նման փորձերից մեկի կասեցման ժամանակ հայկական կողմը կորուստ է ունեցել:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի ասելով, մարտի
ժամանակ սպանվել են զինծառայողներ Արտակ Աղեկյանը և Հայկ Բարոյանը: Այդ
սադրանքներից հետո ՊԲ զինծառայողները խոցել են Ադրբեջանի երեք զինծառայողների: «Դժվարությամբ կայունացված իրավիճակն Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է, մենք հրավիրում ենք միջազգային միջնորդական կառույցների ուշադրությունը և կրկին զգուշացնում որ, Ադրբեջանական կողմի վրա է ընկնում ծանր հետևանքների ողջ պատասխանատվությունը», - հայտարարել է Հովհաննիսյանը: