«Մանկական Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող Միկան (Միքայել Վարոսյանը) երկրորդ տեղն է զբաղեցրել: Պատանի կատարողը մրցույթում ներկայացրել է Ավետ Բարսեղյանի եւ Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Love» երգը։ Մրցույթում հաղթող է ճանաչվել Մալթայի ներկայացուցիչ Դեսթին Չուկունյերեն, իսկ երրորդ տեղն զբաղեցրել է Սլովենիան ներկայացնող Լինա Կուդուխովիչը:
«Մանկական Եվրատեսիլ 2015»-ը կայացել է նոյեմբերի 21-ին Սոֆիայում:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից: Առաջին անգամ Հայաստանը մրցույթում ներկաայցրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով` զբաղեցնելով երկրորդ տեղը: 2008 թվականին Մոնիկա Մանուչարյանը «Իմ երգի հնչյունները» երգով զբաղեցրել է ութերորդ տեղը: 2009 թվականին Լաուրա Հայրապետյանը կատարել է «Բարսելոնա» երգը և զբաղեցրել երկրորդ տեղը` այն կիսելով Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Րյաբովայի հետ: 2010 թվականին Մինսկում կայացած «Մանկական եվրատեսիլում» հաղթել է Հայաստանը ներկայայցնող 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը` Լեռնային Ղարաբաղից, 2011 թվականին մրցույթն ընթացել է Երևանում, որտեղ Հայաստանը ներկայարցել է Դալիտան: 2012 թվականին Հայաստանը ներկայացնող Compass Band խումբն զբաղեցրել է երրորդ տեղը, 2013 թվականին Մոնիկա Ավանեսյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, իսկ 2014 թվականին մրցույթում երրորդ տեղն է զբաղեցրել է Հայաստանը ներկայացնող Բետին` People of the sun երգով: