ԱՄՆ լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջաբնում ԱՄՆ դեսպան
Ռոբերտ Սեկուտան:
Այդ
համատեքստում դիվանագետը հավելել է, որ ջանք է գործադրվում այդ խնդիրը խաղաղ
ճանապարհով լուծելու համար: «Մեզ մտահոգում է վերջին ժամանակներս լարվածության աճը
հակամարտ զորքերի շփման գծում: Կողմերը պետք է խուսափեն այնպիսի քայլերից, որոնք
կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի բարդացման: Մենք մեր հերթին փորձում ենք
հասնել տեղաշարժի հակամարտության կարգավորման գործում` աշխատելով թե
Ադրբեջանի, թե Հայաստանի հետ», -
հայտարարել է դիվանագետը: