ՙԵվրատեսիլ-2015՚ երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի 6 մասնակիցներից չորրորդը ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանն է Ասիա աշխարհամասից:
Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Երգել սկսել է տասներեք տարեկանից, իսկ որոշ ժամանակ անց ՙJapan records awards՚ մրցանակաբաշխության ժամանակ ստացել է ՙԼավագույն նորահայտ արտիստ՚ մրցանակը:
2007 թվականին Ստեֆանին երկու ալբոմ է թողարկել: Հետագայում նրա որոշ երգեր դարձել են ՙKiss Dum՚ և ՙD.Gray-man՚ անիմացիոն ֆիլմերի սաունդթրեքերը: Նա նկարահանվել է նաև ՙPride՚, ՙTokyo Tribe՚ և ՙIt's All Good՚ ֆիլմերում:
Ստեֆանից բացի, ՙGenealogy՚ խմբի կազմում հանդես կգան ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը, ամերիկահայ երգչուհի Թամար Կապրելյանը, Վահե Թիլբյանը Եթովպիայից: Հինգերորդ մասնակցի անունը կհայտարարվի մարտի 3-ին: ՙGenealogy՚-ին կներկայացնի ՙDon’t deny՚ (ՙՄի’ ժխտիր՚) երգը: