Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում մահացել է 70-ամյա Համլետ Մելիքյանը, ով մայիսի 26-ի գիշերն ինքնահրկիզման փորձ էր կատարել:
Ինչպես նախօրեին հաղորդել էր ԱԻՆ մամուլի ծառայությունը, մայիսի 26-ին, ժամը 00.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով. քաղաքացին տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: