Ընթացիկ տարին կնշանավորվի Եվրամիության հետ Հայաստանի
համագործակցության նոր մակարդակով: Երևանն ու Բրյուսելը պետք է որոշակի դարձնեն
փորգործակցության շրջանակները, ամրապնդեն համատեղ աշխատանքի նորմատիվ-իրավական
հիմքերը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան
Հրիսթեան` Երևանում կայացած խորհրդաժողովում:
Եվրոպացի
դիվանագետի կարծիքով, կողմերը քաղաքական կամք ունեն Հայաստանի և ԵՄ միջև
նոր համաձայնագրի շուրջ բանակցություների համար: «Մենք նաև ցանկանում ենք
Հայաստանի քաղաքացիական հասարակության գործուն մասնակցուէթյուն նոր համաձայնագրի
ստեղծման գործընթացին: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը նոր որակ կհաղորդի
«Արևելյան գործընկերության» օրակարգի իրականացմանը: Եվրամիությունն ակնկալում է
հարաբերությունների նոր մակարդակի ապահովում», - նշել է Հրիսթեան:
Երևանի
և Բրյուսելի համագործակցության գործընթացում քաղաքացիական հասարակության կարևոր
դերի մասին նշել է նաև Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը: Ընդհանուր
առմամբ, խորհրդաժողովի մասնակիցների կարծիքով, հետագա հարաբերությունների օրակարգը
որոշակի դարձնելու համար կարևոր միջոցառում կլինի «Արևելյան գործընկերության»
մայիսյան գագաթնաժողովը Ռիգայում: