Լրագրող Լևոն Բարսեղյանին ազատ արձայելու վերաբերյալ որոշում է կայացվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Բարսեղյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերված դանակը սառը զենք չի համարվում: ՙԵլնելով դրանից՝ քննիչը որոշում է կայացրել կալանքից ազատել Բարսեղյանին՚,- նշել է Տռուզյանը: