ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել են համատեղ իրականացված մշակութային ծրագրերի արդյունքները:
ՀՀ մշակույթի նախարարությունը յուրաքանչյուր տարի հանդես է գալիս նախաձեռնություններով, որոնց մի մասը կյանքի չէր կոչվի առանց մշակույթի նվիրյալ կազմակերպությունների, և առաջին հերթին ՎիվաՍել-ՄՏՍ-ի: Մշակույթի նախարարությունը բարձր է գնահատում ՎիվաՍել-ՄՏՍ-ի շարունակական աջակցությունն ազգային մշակույթի զարգացման գործում:
Խոսելով համագործակցության կարևորության մասին՝ նախարարը նշել է. «Մեր բարեկամությունն արդեն տասը տարվա պատմություն ունի. այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր կյանքի չէին կոչվի, եթե չլիներ Վիվասել-ՄՏՍ-ը, որը հավատարիմ է իր որդեգրած կարգախոսին: Մեծ է ընկերության ներգրավվածությունը հատկապես ժամանակակից արվեստի և պատմամշակութային ժառանգության պահպանության ոլորտներում: Սակայն չկա որևէ ոլորտ, որտեղ ընկերությունը չունենա իր մասնակցությունը: Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնակցությամբ իրականացվող յուրաքանչյուր ծրագիր արձանագրում է որակական բարձր արդյունքներ: Այս համատեքստում կարևոր ձեռքբերում է արդեն ավանդական դարձած «Ոսկե ծիրանե, «Ֆրեսկոե միջազգային կինոփառատոները, գրահրատարակչական, ձայնասկավառակների թողարկման և մանկապատանեկան ծրագրերը, ինչպես նաև ընկերության անմիջական մասնակցությունը բազմաթիվ պետական կոլեկտիվների աշխատավարձի ֆոնդի ձևավորման գործումե: Նախարարը կարևորել է նաև հայկական ազգային նվագարանների ձայնասկավառակների համատեղ թողարկումը, որը հանրությանը կներկայացվի 2016 թվականին՚:
Մշակութային ոլորտը մշտապես եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Սոցիալական ներդրումների ծրագրի հիմնական ուղղություններից մեկը: 2015 թվականի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2 միլիարդ 512 միլիոն դրամի ներդրում է կատարել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում, որից 894.500.000 դրամ (35.6%) ներդրվել է մշակութային նախագծերի մեջ:Ընդհանուր առմամբ` գործունեության տասը տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 23.6 միլիարդ դրամ է հատկացրել Սոցիալական ներդրումների ծրագրի շրջանակում իրականացվող նախագծերի իրականացման նպատակով, որից 7.912.600.000 դրամն (34.4%) ուղղվել է մշակութային ծրագրերի իրականացմանը:
«ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը մշակույթին նպատակ ունի նպաստելու աշխարհի հետ մշակութային երկխոսության հաստատմանը և ազգային արժեքների տարածմանը: Մշակույթը նաև ինքնարտահայտման ձև է, մեր եզակիությունը, ազգային ինքնությունն ու տեսլականը ներկայացնելու միջոց: Աջակցություն ցուցաբերելով մշակութային նախաձեռնություններին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետամուտ է իր ավանդն ունենալու ազգային մշակութային ավանդույթների ներկայացման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում: Յուրաքանչյուր մշակութային նախաձեռնություն նոր որակ ու գույն է հաղորդում հայ հասարակությանը՚,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ իրականացվող ծրագրերն ընդգրկում են տարբեր մշակութային ոլորտներ և ժանրեր, ինչպես նաև անդրադառնում են հայ ժողովրդի պատմության լուսաբանմանը, օրինակ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին արժեքավոր փաստաթղթերի նվիրաբերում, աջակցություն մի շարք կինո- և երաժշտական փառատոների, օրինակ՝ «Ոսկե Ծիրան՚ միջազգային կինոփառատոնին, «Վերադարձի՚ դասական երաժշտության փառատոնին, «Նոր անուններ՚ փառատոնին, «Ազգային պատկերասրահ՚ միջազգային երաժշտական փառատոնին, «Ֆրեսկո՚ կինոփառատոնին, աջակցություն երաժշտական և պարային խմբերի՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամությունե պետական համույթին, «Հովեր՚ պետական կամերային երգչախմբին, Հայաստանի ազգային երիտասարդական նվագախմբին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին, «Արս Լունգա՚ դուետին, «Ունիսոն՚ ՀԿ-ի երգչախմբին, աջակցություն մշակութային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, օրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Պատասխան՝ 100 տարի անցե նախագծին, Հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանի «Հայկական երաժշտության գլուխգործոցներե ալբոմի հրատարակմանը: Ընկերության ուշադրության կենտրոնում են նաև ազգային մշակութային արժեքների տարածմանն ու ճանաչմանն ուղղված լրագրողական նախաձեռնությունները, օրինակ՝ «Օտար-ամայի ճամփեքի վրաե հաղորդաշարի, «Կիլիկիաե առագաստանավի վերաբերյալ փաստագրական ֆիլմի հովանավորությունը և այլն:
Մշակույթի ոլորտում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ 10-ամյա արդյունավետ համագործակցության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության պատվոգրով՝ հանձնելով Գրիգոր Նարեկացի հուշամեդալ: