Եվրոպական կառույցները չպետք է վերածվեն Արևելյան շուկայի կամ Բաքվի շուկայի: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեի` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից» հերթական հակահայկական բանաձևը:
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցչի ասելով, ԵԽԽՎ կոմիտեի կողմից հակահայկական բանաձևի ընդունումը Հայաստանի դիվանագիտության անգործության կամ անարդյունավետության արդյունք չէ: «Խնդիրը թաքնված է շատ ավելի խորը: Դիտվում են վտանգավոր միտումներ ժողովրդավարության համար` , ընդհանուր առմամբ: Ադրբեջանն ակտիվորեն կազմակերպությունում կիրառում է կոռուպցիոն սխեմաներ, և եթե եվրապական ինչ-որ կառույցներ վերածվում են Արևելյան շուկայի, որտեղ որոշիչ դեր է սկսում խաղալ փողը, ապա նույնիսկ հայկական կողմի արդյունավետ գործունեությունը չի կարող ակնկալվող արդյունքի հանգեցնել», - նշել է Բաբայանը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, թե չէր ցանկանա, որպեսզի եվրոպական կառույցները խրվելին այդ կեղտի մեջ` դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով գոյություն ունեցող ժողովրդավարական ինստիտուտները:
«Իսկ մենք ամաչելու ոչինչ չունենք, Լեռնային Ղարաբաղը երբեք չի ձգտել աշխատանքի նման եղանակների և բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է շուտափույթ և տևական խաղաղություն տարածաշրջանում: ԼՂՀ պետական քաղաքականությունը երբեք չի հիմնվել ծայրահեղ ազգայնական գաղափարների վրա և ձգտում է իր մոտ զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները», - հայտարարել է Բաբայանը: Վերջում նա ընդգծել է, որ հայկական կողմն իրենից կախված ամեն ինչ կանի` այդ ադրբեջանամետ բանաձևին դիմակայելու համար:
Նոյեմբերի 23-ին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի կոմիտեն ընդունել է հերթական հակահայկական բանաձևը, այս անգամ` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ. «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները կանխամտածված զրկվում են ջրից»: «Ընդունված փաստաթուղթը կանխամտածված էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը գնահատում է որպես «էկոլոգիական ագրեսիա»: Փաստաթղթում նաև նշվում է, որ «էկոլոգիական աղետի գոտիների ստեղծումը և տվյալ տարածքներում բնակչության նորմալ ապրելն անհնար դարձնելու փորձերը պետք է ընկալվեն որպես մեկ պետության թշնամական քայլ մյուսի նկատմամբ, իսկ Սարսանգի ջրամբարի բարձիթողի վիճակը կարող է զոհերի և աղետի պատճառ դառնալ, որը կուղեկցվի նոր հումանիտար աղետով»:
Նշենք, որ Սարսանգի ջրամբարի գծով ԵԽԽՎ զեկուցողը Բոսնիա-
Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն է, ով բազմիցս Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մեղադրել է զեկույցի նախապատրաստման նպատակով ՀՀ և ԼՂՀ իր այցին խոչըդնոտելու համար: «Եթե այդպես շարունակվի, և ես մինչև հոկտեմբերի 31-ը չկարողանամ այցելել Հայաստան և ԼՂ, զեկույցը կնախապատրաստեմ առանց ՀՀ և Լեռնային Ղարաբաղ այցելելու», - հայտարարել էր նա: Ի պատասխան` հայ խորհրդարանական Վահան Բաբայանը ԵԽԽՎ սոցիալական հարցերի նիստում հայտարարել էր, որ Հայաստանը չի խոչընդոտել զեկուցողի այցին: «Մենք միայն հայտարարել ենք, որ կարող ենք այցը կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին: Եվ ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ, որտեղ կարելի է վերջնագրերի լեզվով խոսել: Եվ այն փաստը, որ Մարկովիչը մինչ հիմա չի կարողացել լինել Սարսանգի ջրամբարում, պայմանավորված է միայն Լեռնային Ղարաբաղ այցելելու համար թույլտվություն ստանալու նպատակով ԼՂՀ իշխնություններին դիմելու՝ ցեկուցողի ցանկության բացակայությամբ: Հայկական պատվիրակությունը բազմիցս բացատրել է նրան, որ այցի կազմակերպման համար Մարկվիչը պետք է դիմի ԼՂՀ իշխանություններին, ինչին նա պատասխանել է մերժմամբ՝ պատճառաբանելով, որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է՚,- ասել է Բաբայանը:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում, Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մա, օգտակարը՝ 500 մլն մա, ջրթողքը՝ 900 մա/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։ Խորհրդային ժամանակներում Սարսանգի ջրից օգտվում էր նաև Ադրբեջանը, Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ հայկական կողմը դադարեցրել է ջրի բաց թողումը դեպի Ադրբեջան: