Ուկրաինայի ՙՊառլամենտական գրադարանում՚ տեղի է ունեցել ՙՀիշողության հարյուր
գարուն՚ ցուցահանդեսըª նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառումը
կազմակերպվել է Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան, Ուկրաինայի հայերի միության և
Կիևի հայկական համայնքի կողմից: ՙՊառլամենտական գրադարանում՚ տեղի ունեցած
միջոցառումից հետո ՙՈւկրաինական տանը՚ անցկացվել է ևս մեկ ցուցահանդեսª նվիրված
Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Հուշ երեկոյի ավարտին տեղի է ունեցել Հայոց
ցեղասպանության մասին գեղարվեստական, պատմական դրամայի ցուցադրություն: