Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել է Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը, ձերբակալվածը չի ընդունում ներկայացված մեղադրանքը: Ավելին, ընդգծել է փաստաբանը, կան տեսագրություններ, որոնցում երևում է, որ Մարտիրոսյանը փորձում է ժողովրդին հեռու պահել բախումից: