


Կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի և Ֆրենք Փալոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող նոր օրինագիծ: Ինչպես հաղորդում է ՙԱզատություն՚ ռադիոկայանը, կոնգրեսականները նախագահ Օբամային կոչ են անում անում քայլեր ձեռնարկել Հայաստանի և Թուրքիայի միջև արդարացի, կառուցողական և տևական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության փաստերի և հետևանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
Նշենք, որ բանաձևի նախագիծը Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` ԱՄՆ այցելելու օրը` մայիսի 16-ին:
Հիշեցնենք նաև, որ ամերիկացի կոնգրեսակաները վերջին տարիներին հանդես են եկել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանութոյւնը ճանաչելու վերաբերյալ բազմաթիվ նախաձեռնություններով, սակայն, դրանցից ոչ մեկը հաջողություն չեն ունեցել:



