ՀՀ նախագահի նստավայրում սկսվել է Սերժ Սարգսյանի՝ընդլայնված կազմով հանդիպումը քաղաքական ուժերի, կառավարության ներկայացուցիչների և դիվանագետների հետ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը, սպասվում է, որ հանդիպման ընթացքում նախագահը հանդես կգա սահմանադրական բարեփոխումների առնչությամբ ուղերձով: