Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա: Այս
մասին մարտի 25-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Տրայան Հրիսթեան, ներկայացնելով «Հայաստանում Եվրոպական հարևանության
քաղաքականության իրականացում. 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացը և
առաջարկություններ գործողությունների համար» զեկույցի արդյունքները:
«ԵՄ-ը
շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացմանը և
խրախուսում է երկու երկրներին հավատարիմ մնալ առանց նախապայմանների կարգավորման
գործընթացին»,-նշել է
եվրոպացի դիվանագետը:
Նա նշել է, որ չնայած
2014թ. օգոստոսին կայացած նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու
Թուրքիայի նախագահի հրավերքին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում իրական
առաջընթաց չի գրանցվել: Իսկ 2015թ-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված
միջոցառումները նոր փորձություն կդառնան երկկողմանի հարաբերությունների համար:
«Մենք
հիշում և կիսում ենք հայ ժողովրդի վիշտը, և գտնում եմ, որ երոպական շատ երկրների
ներկայացուցյիչներ այդ օրը կլինեն հայ ժողովրդի կողքին»,-եզրափակել է դիվանագետը: