Ընթացիկ տարում պետք չէ փոփոխությունների սպասել թուրք-ադրբեջանական հարաբերություններում, վստահ է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ադրբեջանի արտաքին, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությունը փոփոխությունների չի ենթարկվել: Այսօր նրա հիմնական խնդիրը կապված է երկրում կայունությունը պահպանելու հետ, կապված նավթի գների տատանումների հետ»,-օգոստոսի 28-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել փորձագետը: Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի փոխհամագործակցության համաձայնագիր, ըստ որի, թուրքական կողմը պարտավորվում է անհրաժեշտության դեպքում աջակցել Ադրբեջանին, բոլոր միջոցներով:
«Համաձայնագիր գործում է, և ենթադրում եմ, որ, չնայած տարածաշրջանի հանդեպ Ռուսաստանի և Իրանի հետաքրքրության աճին, Ադրբեջանի արտաքին քաղաքական ուղղությունն այս տարի լուրջ փոփոխությունների չի ենթարկվի»ընդգծել է թուրքագետը:
Սաֆրաստյանի չի բացառում նաև Իրանի և Թուրքիայի շահերի բախումը: «Իրանի կարևորագույն խաղացող է Մերձավոր Արևելքում, հետևաբար, ենթադրում եմ, որ եթե խաղաղության գործընթացը շարունակվվի և Իրանի վրայից հանվեն պատժամիջոցները, ապա Իրանը կսկսի ակտիվորեն զարգանալ, դառնալով մերձավոր Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկը, ինչն, անկասկած, կառաջացնի Թուրքիայի դժգոհությունը, որը նույնպես ձգտում է զբաղեցնել այդ նիշան, բայց առայժմ համապատասխան ներուժ չունի»,-նշել է արևելագետը:
Նա հավելել է, որ վերջին 2 տարիներին Անկարան տնտեսական առումով դոփում է նույն տեղում, և եթե նախորդ տարիներին տնտեսական աճը կազմում էր 8%, ապա այս տարի այն հազիվ հասել է 2%-ի, ինչը նույնպես անդարադառնում է թուրքական քաղաքացիների սոցիալական վիճակի վրա: Նրա խոսքով, Թուրքիային խանգարող ևս մեկ գործոն է հանդիսանում նաև նրա հակամարտությունները հարևան երկրների հետ: