Հայաստանը և Եվրամիությունը մտադիր են շարունակել համապարփակ համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններովª նկատի առնելով Հայաստանի նաև պարտավորությունները այլ ինտեգրացիոն պրոցեսներում: Այդ մասին ՙԱզատություն՚ ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Ա նախարար Էդվարդ Նալբանդյանը`ամփոփելով ԵՄ ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովի արդյունքները:
ՙՊայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մոտակա ժամանակ Եվրամիության խորհուրդը կվերահաստատի կամ կհաստատի մանդատը բանակցող թիմի համար, և դրանից հետո մենք կսկսենք բանակցություններª մշակելու համար նոր իրավական փաստաթուղթª մեր հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման և զարգացման՚,- ընդգծել է Նալբանդյանը: Ըստ որում, նա նշել է, որ
հռչակագրում նշվել է ևս մեկ կարևոր ուղղությունª դա շարժունակության բնագավառն է: ՙՄենք կարևորություն ենք տալիս այդ ուղղությանը, և արդեն Հռչակագրում նշվեց, որ մոտակա ժամանակ կսկսվի վիզային ռեժիմի վերաբերյալ երկխոսությունը՚,- ասել է նա:
ՙԽոսքը վերաբերում է նաև այն բանին, որ ռեադմիսիայի, այսինքնª հետընդունման և նաև վիզային ռեժիմի դյուրացման այդ համաձայնագրերը, որոնք կնքվել էին Եվրամիության հետ և որոնք ուժի մեջ մտան հունվար ամսին 2014 թվականի, դրանք ճանապարհ բացեցին, որպեսզի նոր գործընթաց մեկնարկի, նոր գործընթաց, որը տանելու է դեպի վիզային ռեժիմի, արտոնագրային ռեժիմի ազատականացում: Հայաստանի քաղաքացիները ազատված կլինեն Եվրոմիություն վիզաների և արտոնագրերի պահանջից:
Մենք շարունակել ենք մեր բանակցությունները և շփումները նաև ոլորտային բնագավառներում համագործակցության մասին, որոշ ոլորտային համագործակցության մասին նշում կա նաև Հռչակագրի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանինª դա լինի Horizon 2020 ծրագրի հետ կապված, որը կապված է գիտության հետազոտությունների բնագավառին, նաև խոսքը գնում է ձեռնարկատիրությունների խրախուսման, հատկապեսª փոքր և միջին ձեռնարկատիրությունների, նաև ավիացիայի բնագավառում և այլ բնագավառներում: Այսինքնª այն, ինչ որ սպասվում էր, մենք այսօր ունենք:
Եվ ինչ-որ խոսակցություններ էին ընթանում, որ կստորագրվի ինչ-որ մի բան, չի ստորագրվիª այդպիսի հարց չի էլ եղել, որովհետև դեռ հունվար ամսին, կարծեմ դուք հիշում եք, որ խորհրդից անմիջապես հետո ես հայտարարեցի, որ իհարկե երբ որ լինի մանդատը Եվրամիության կողմից այդ բանակցող թիմին, այն ժամանակ բանակցություններ կընթանան, կմշակվի փաստաթուղթը, և երբ որ գանք ընդհանուր համաձայնության, այն ժամանակ այդ փաստաթուղթը կստորագրվի:
Հանձնաժողովը դրական զեկույց է ներկայացրել Խորհրդին, և Խորհուրդը պետք է հաստատի այդ մանդատը, և ես վստահ եմ, որ շուտով այդ մանդատը կհաստատվի, և մենք կսկսենք բանակցությունները՚,- ասել է ԱՆ ղեկավարը: