Հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա
ազատազրկման: Բացի այդ, նա 2 տարով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու
իրավունքից: Հիշեցնենք, որ դատախազը Վարդան Պետրոսյանի համար պահանջել էր 6.5
տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի
էր ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 20-ին, Երևան-Եղվարդ ավտոճանապարհին: Վթարի
արդյունքում տուժել էր 7 հոգի, որոնցից 2-ը հետագայում մահացել էին: Տուժածների
շարքում էր նաև Վարդան Պետրոսյանը, որը ենթարկվել էր վիրահատության:
Պետրոսյանը
մեղավոր է ճանաչվում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի
հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների
շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի
մարդու մահ»։ Այդ հոդվածով նախատեսվում է 4-10 տարի ազատազրկում: Նշենք նաև, որ Վարդան
Պետրոսյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում: