Գրավված ՊՊԾ գնդի տարածքից դիպուկահարի արձակած գնդակից զոհվել է գնդից 400 մետր հեռավորության վրա ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկան` 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մի քանի րոպե առաջ Խորենացի փողոցում կրակոցներ էին հնչել: Ինչպես հաղորդել է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության վայրից, հնչել է մի քանի կրակոց, ինչից հետո մոտեցել է ոստիկանական զրահամեքենա: Դրանից հետո կրակոցները դադարել են, իրավիճակը տվյալ պահին հանգիստ է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ հայտարարություն էր տարածել, որում «Սասնա Ծռերին» մինչև 17:00 ժամանակ էր տվել զենքը վար դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար: «Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում: