Թուրքիայում մեկնարկել են Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառումները:
Համաձայն Anadolu-ի, միջոցառումներին մասնակցում է 21 պետության ղեկավար: Բացի այդ, ներկա կգտնվեն աշխարհի շատ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, վարչապետեր, նախարարներ, դեսպաններ:
Միջոցառումներին մասնակցում է Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, Կատարի էմիր Թամիմ բին Համադ աս-Սանին, Սիրիայի ազգային կոալիցիայի ղեկավար Խալիդ Խոջան:
Ներկա կգտնվեն նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարքը, Թյուրքական խորհրդի ղեկավար Ռամիլ Հասանովը, Եվրախորհրդի ղեկավար Թյորբորն Յագլանդը, Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Իյադ Էմին Մադանին, Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության հանձնակատարը Սմաիլ Չենգուին:
Ներկայացված կլինեն նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ջիբութիի, Չադի, Հարավային Սուդանի, Իրաքի, Չեռնոգորիայի, Կատաի, Մակեդոնիայի, Մալիի, Նիգերիայի, Պակիստանի, Սլովենիայի, Սոմալիի, Թուրքմենստանի, ճանաչված Իռլանդիայի և գոյություն չունեցող Հյուսիսային Կիպրոսի ղեկարները: Հունգարիան կներկայացնի նախկին նախագահ Պալ Շմիտը:
Միջոցառումներին կմասնակցեն նաև Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Մոլդովայի, Ռումինիայի վարչապետերը: Նախարարների մակարդակով ներկա կլինեն այնպիսի երկրներ, ինչպես`Բահրեյնը, Ֆրանսիան, Գվինենա, Վրաստանը, Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան, Լիբանանը, Կանադան, Մոնղոլիան, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը, Վիետնամը: