Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս է շնորհել հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Այդպիսի որոշում է
կայացվել Սրբերի դատի ժողովի կառավարիչ կարդինալ Անջելո Ամաթոյի հետ Ֆրանցիսկոս պապի հանդիպման ընթացքում:
Գրիգոր
Նարեկացին ծնվել
է 951 թվականին` աստվածաբան և մտավորական Խոսրով Անձևացու ընտանիքում: Գրեթե ողջ կյանքը Նարեկացին
անցկացրել է Նարեկավանքում, որն ունեցել է հարուստ գրադարան, և Նարեկացին հնարավորություն
է ունեցել ընթերցել անտիկ փիլիսոփաների գործերի բնագրերը: Նարեկացու «Մատյան
ողբերգության» պոեմն առաջին անգամ տպագրվել է 1673 թվականին Մարսելում, մինչ այդ
տարածվել է ձեռագիր ցուցակներում, որոնցից ամենհինը վերագրվում է 12-րդ դարին:
Պոեմը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուների, զգալի դեր է խաղացել գրական
հայերերի զարգացման գործում: