Գլոբալ քաղաքականության վերջին իմպուլսների ֆոնին Մոսկվան կշարունակի իր ջանքերը տարածաշրջանային ինտեգրացիայի ընդլայնման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի զեկույցում, որը փետրվարի 9-ին ներկայացվել է Կոնգրեսում:
«Չնայած տնտեսական աճի տեմպերի անկմանը` Ռուսաստանը շարունակում է պահպանել վճռականությունը և 2016 թվականին ակտիվ արտաքին քաղաքականություն վարել և ավելի ուժեղացնել աշխատանքը հարևան երկրների հետ` ԵԱՏՄ-ին նրանց անդամակցության նպատակով», - նշել է Քլեպերը:
Զեկույցում նշվում է, որ 2014 թվականին ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո Մոսկվան կրկնապատկել է ջանքերը Եվրասիյաում ազդեցության ուժեղացման ուղղությամբ` նպատակ ունենալով կանխել ռեժիմների փոփոխությունը նախկին խորհրդային հանրապետություններում: Ռուսաստանը նաև մտադիր էր արագացնել աշխարհի երկբևեայռնության գործընթացը` հիմնվելով Եվրասիայում իր տարածաշրջանային հեգեմոնիայի անվիճելիության վրա:
Զեկույցում նաև նշվում է ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության սրման հնարավորության բարձր աստիճանը, ինչը, ԱՄՆ հետախուզական վարչության գնահատնմամբ, հղի է սխալներով և էլ ավելի սրման հավանականությամբ:
Տվյալ պահին ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: ԵԱՏՄ-ում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության վարում տնտեսության ճյուղերում: