Գյումրիում ստորագրահավաք է սկսվում`Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:
Հանրագիրը կներկայացվի ՀՀ նախագահին և Ազգային ժողովին: Բացի այդ, գյումրեցի ակտիվիստների նախաձեռնող խումբը մտադիր է երկրի ղեկավարությանը նաև այլ պահանջ ներկայացնել`Հայաստանում ռուսական ռազմակայանի վերաբերյալ միջպետական պայմանագրում դրույթ ամրագրել այն մասին, որ ՙ102-րդ ռուսական ռազմակայանում կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի` որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները՚: