Ս.թ.
փետրվարի 20-ին տեղի ունեցած
հանդիսավոր արարողության ժամանակ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2014» մրցանակաբաշխության
հաղթողներին: Ներկայացված 12 անվանակարգերից 4-ում Ամերիաբանկը ճանաչվել է հաղթող:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» անվանակարգում և նոր սահմանված «Բորսայի լավագույն անդամ ռեպո և սվոպ գործառնությունների» անվանակարգում: Իսկ դեպոզիտար գործունեության մասով Ամերիաբանկը դարձել է Դեպոզիտար համակարգի լավագույն Հաշվի օպերատոր-պահառու օտարերկրյա արժեթղթերի շուկայում:
Մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ ներկայացվել է նաև անհատական խրախուսման «Լավագույն գործընկեր առևտրի մասնակից» նոր անվանակարգը, որի հաղթողը որոշվել է գաղտնի քվեարկության արդյունքում: Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Ամերիաբանկի Գլխավոր դիլլեր Արզուման Դալլաքյանը:
Նշենք,
որ հինգերորդ տարին անընդմեջ կազմակերպվող «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը ներկայացնում է բորսայում և դեպոզիտարիայում ակտիվ ներգրավվածություն ունեցող և Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը նպաստող ընկերություններին:
Նշենք,
որ մինչև 2001 թվականը գործող «Հայկական ֆոնդային բորսա» ՓԲԸ-ն 2007 թվականին վերակազմավորվեց ԲԲԸ-ի, իսկ 2009-ի հունվարի 26-ին վերանվանվեց NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի, որը 2009 թվականի հունիսից դարձավ նաև Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միակ սեփականատերը: 2008 թվականի հունվարի 7-ից OMX (ներկայումս
NASDAQ OMX) ընկերությունը հանդիսանում է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի 100% սեփականատերը:
Նշենք,
որ Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և
մանրածախ բանկային ծառայույթուններ, բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով:
Ամերիաբանկի բաժնետերն է Ամերիա Գրուպը, որի մասնակցությունը բանկի կապիտալում
կազմում է 100%: