Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի թեժ կետերում խաղաղապահ գործողություն իրականացնելու հնարավորությանը: Այս մասին «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպոթյան գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերը պետք է պատրաստ լինեն աշխարհի «թեժ կետերում» խաղաղապահ գործողություն իրականացնելուն: Չեմ կարծում, որ նման օպերացիաներ կլինեն, բայց, այնուամենայնիվ, միշտ պետք է պատրաստ լինել խաղաղապահ ուժերի օգտագործմանը, ասել է Բորդյուժան: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ ներկայումս իրավիճակը սրվել է բոլոր ուղղություններով: «Եվ աշխարհում այսօր գոյություն ունեցող բազմաթիվ «թեժ կետերում» արդեն երևում է, որ խաղաղապահ ուժերի օգտագործումն անհրաժեշտություն է»,-ասել է նա:
Հիշեցնենք, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հոկտեմբերի 4-ը: Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և զինված ուժերի ներկայացուցիչներն ու ստորաբաժանումները, որոնք հանդիսանում են Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները և ստորաբաժանումները, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի անդամ: Զորավարժություններին հետևում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև ՀԱՊԿ Քարտուղարության և Միավորված շտաբի ներկայացուցիչները:
Ավելի վաղ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է ստացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Էրվե Լադսուսից, այդ դեպարտամենտի ներկայացուցիչներին «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունների դիտորդի կարգավիճակում հաստատելու մասին: «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունների հիմնական նպատակը` ամրապնդել փոխըմբռնումը և համագործակցությունը զորավարժություններում ներգրավված ՀԱՊԿ-ի անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերի գործողությունների ներդաշնակմանը և փոխգործակցելիության ամրապնդմանը` խաղաղապահ գործողության ընթացքում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարման նպատակով։ Զորավարժությունների առաջին փուլում կմշակվեն խաղաղապահ գործողության շրջանում ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և բացազատման վերաբերյալ ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմիններին ուղղվող առաջարկությունների նախապատրաստման հարցերը: ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշման և խաղաղապահ գործողության անցկացման մանդատի ստանալուց հետո գործողությունների ղեկավարումը կստանձի ձևավորված ՀԱՊԿ-ի Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը: Զորավարժության գործնական փուլում նախատեսվում է իրականացնել բանակցությունների վարման, մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, զինյալների ճամբարների մեկուսացման և չեզոքացման կարողությունների զարգացման խնդիրներ։ Նմանատիպ զորավարժություններ անցկացվել են Ղրղըզստանի տարածքում անցած տարվա օգոստոսին։