2015 թ. մարտի 4-ից մինչև ապրիլի 16-ը Միացյալ Արաբական Էմիրություններում, Եգիպտոսում, Թաիլանդում, Ինդոնեզիայում, Իրանում, Իսրայելում, Հարավային Կորեայում, Լիբանանում, Հոնգ Կոնգում, Հորդանանում, Ճապոնիայում, Մակաոյում, Շրի Լանկայում, Չինաստանում, Սինգապուրում և Ֆիլիպիններում* ռոումինգում գտնվելիս մուտքային զանգերի և դեպի Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ի`ՙԶանգ Հայաստան՚ ծառայության միջոցով կատարված զանգերի սակագինը կկազմի 90 դրամ/րոպե:
* Չինաստանում, Ճապոնիայում, Լիբանանում, Մակաոյում, Ֆիլիպիններում և Հարավային Կորեայում ծառայությունները հասանելի են միայն հետվճարային բաժանորդներին:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: