Կաշառք վերցնելու փորձի համար ձերբակալվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի քենակալը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, նախօրեին ժամկետանց մթերքի մուտքի թույլտվության համար կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ երկու աշխատակիցներ:
Սակայն ԶԼՄ-ների տվյալներով, Վաչե Գաբրիելյանի քենակալն, այնուամենայնիվ, արդեն հասցրել է կաշառք վերցնել հունվարին, երբ Երևանի խանութներից մեկում հայտնաբերել էր ժամկետանց սննդամթերք և որոշակի գումարի դիմաց խոստացել էր լռել իրավախախտման մասին: