ՀՀ կառավարությունն առաջարկում է խոշոր արտահանողների
համար 10 անգամ նվազեցնել շահութահարկը, ներկայումս գործող` 20%-ից մինչև 2%: Այս
մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախտանգ Միրումյանը ներկայացնելով
«Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Նշենք, որ Ազգային ժողովն
առաջին ընթերցմամբ ընդունել է ներկայացված նախագիծը:
Ըստ Միրումյանի,
փոփոխությունները կտարածվեն այն ընկերությունների վրա, որոնք կհապատասխանեն
սահմանված չափանիշներին: Մասնավորապես, Հայաստանի ռեզիդենտը պետք է ունենա
ապրանքների և ծառայությունների արտահանման ծրագիր, որի արժեքը պետք է լինի
առնվազն` 50 մլրդ.դրամ: Միջոցները պետք է ֆիքսվեն Հայաստանի առևտրային բանկերից
մեկում: Բացի այդ, արտահանողներն արտոնություններ կստանան, եթե հանրապետության
տարածքում չեն ունենա շահույթ: Յուրաքանչյուր ծրագրի գծով կառավարությունը
կընդունի համապատասխան որոշում: Բացառություն են կազմում լեռնահումքային
արդյունաբերության ձեռնարկությունները:
Ի դեպ, չի
բացառվում նաև մի քանի ընկերությունների միավորումը:
Փոխնախարարը
չի բացառել նաև արտահանման մոնոպոլացման հնարավորությունը, ինչն առկա է ներքին
շուկայում: Այդ նպատակով նախատեսված են կանխարգելիչ մեխանիզմներ: Միրումյանը նշել
է, որ ներկայացվող փաստաթղթի նպատակը դեպի ԵՏՄ երկրներ արտահանումների ակտիվացումը
չէ, քանի որ Եվրասիական միության պետությունների կողմից արդեն սահմանված է
ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղափոխության
հնարավորություն: Նա նշել է, որ փաստաթղուղթն ուղղված է դեպի երրորդ երկրներ
արտահանման ակտիվացմանը: