ՎՏԲ-Հայաստան Բանկը Tel Cell ընկերության հետ համատեղ մեկնարկեց դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու ևս մեկ հարմարավետ տարբերակ, որը զգալիորեն կխնայի հաճախորդների ժամանակը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, “TelCellTransfer” դրամական փոխանցումների նոր համակարգի օգնությամբ հաճախորդները կարող են ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ ՀՀ տարածքում: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի 65 մասնաճյուղերի և “TelCell Transfer” համակարգի 15 սպասարկման կետերի միջև, այնպես էլ Բանկի Տեղեկատվական կենտրոնի 8787 հեռախոսահամարին զանգահարելու (դրամական փոխանցման գումարը քարտին ավտոմատ հաշվեգրելու համար) և “ՀեռախոսԲանկ” ծառայության միջոցով (առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության փոխանցում կատարելու համար): Հետագայում, ՀՀ տեղական այլ բանկերի կողմից “TelCell Transfer” համակարգին միանալու դեպքում փոխանցումները հնարավոր կդառնան նաև “TelCell Transfer” համակարգին միացած նոր անդամ-բանկերի մասնաճյուղային ցանցերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղային ցանցում “TelCell Transfer” համակարգով փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է ունենալ միայն անձնագիր և նշել ստացողի տվյալները: Փոխանցումները կարող են կատարվել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ռուսական ռուբլիով: Դրամական փոխանցումը կատարվում է առավելագույնը 5 րոպեի ընթացքում: Փոխանցման միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը, բայց ոչ պակաս, քան 200AMD/30RUR/0.4USD/0.4EUR: Դրամական փոխանցման դիմաց ստացողից միջնորդավճար չի գանձվում:
“TelCell Transfer” դրամական փոխանցումների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.vtb.am կայքում, ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով TelCell-ի տեղեկատվական կենտրոն 060 27-22-22 հեռախոսահամարով և Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաև դրամական փոխանցումների այլ համակարգեր` «Aversե, «Unistreamե, «Fast Mailե («Быстрая почтаե), «InterExpressե, «Intel Еxpressե «Anelikե, «Ria Money Transferե, ինչն իր հերթին ապահովում է Բանկին բարձր մրցունակություն բանկային ծառայությունների շուկայում:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: