Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը
շարունակում է անհանգստացնել: Այս մասին մարտի 25-ին Երևանում հայտարարել է
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ներկայացնելով
«Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում. 2014 թ.
ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար»
զեկույցի արդյունքները:
«Հրադադարի
ռեժիմի խախտման դեպքերը ղարաբաղյան հակամարտության գոտում հասել են ռեկորդային
թվերի, 1994 թվականից ի վեր: Շարունակվում է ռազմական ռիտորիկան և
սպառազինությունների մրցավազքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում»,-նշել է
դիվանագետը:
Հրիսթեան նշել
է,թ որ անցյալ տարի լրացավ ստորագրված
ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին
համաձայնագրի 20-ամյակը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մի շարք հանդիպումներ
են ունեցել Սոչի քաղաքում, Նյուպորտում
կայացած ՆԱՏՈ-ի գագաթաժողովին և Փարիզում, որոնց ընթացքում վերահաստատել են
հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու վերաբերյալ իրենց
դիրքորոշումը:
Նա նաև
նշաել է, որ ԵՄ-ը շարունակում է աջակցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբրի համանախագահների
ջանքերին և խաղաղաստեղծ գործողություններին: Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության
հարցերով Բարձր ներկայացուցիչը/ Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալը
աջակցում է խաղաղաստեղծ ջանքերին, այդ թվում Հարավային Կովկասի և Վրաստանի
հակամարտության ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչ՝ Հերբերտ Սալբերի միջոցով: Նա
կանոնավոր կերպով այցելում էր տարածաշրջան` բարձրաստիճան հանդիպումներին
մասնակցելու նպատակով և հաճախակի շփումներ պահպանում տեղական բնակչության հետ: