ՎիվաՍել-ՄՏՍ-ի և
«BirthLink» ՀԿ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի
գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Պերինատոլոգիայի, մանկաբարձության և
գինեկոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն այցելել են Աբովյան քաղաքի
ծննդատուն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ԸՆկերության մամուլի ծառայությունից, ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված և
առողջական խնդիրներով երեխաների առաջնային խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ.
տաքացուցիչ, շնչառական ֆունկցիայի կարգավորման սարք, թթվածնային թերապիայի սարք,
դեղնախտի վերահսկման սարք, ինչպես նաև երակային ներարկման պոմպ: Մարզային
ծննդատներին տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի
պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով
ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի
բուժկենտրոններ տեղափոխելը: Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների
առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը՝
հնարավորություն ընձեռելով մայրերին մնալու երեխայի կողքին:
«Արդեն յոթ տարի Հայաստանում շարունակվում է նորածնային
խնամքի բարելավմանն ուղղված ծրագիրը: Դրա արդյունավետության մասին է փաստում
նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը: «BirthLink» ՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի`
մենք կարողացել ենք վերազինել Երևանի և մարզերի մի շարք ծննդատներ, ինչպես նաև՝
կազմակերպել ոլորտի մասնագետների վերապատրաստում` բարդությունների և
հիվանդությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու և նորածինների կյանքը
փրկելու համար: Այս ծրագիրն ապացուցել է իր կարևոր նշանակությունը: Չի կարելի
լինել անտարբեր և մնալ դիտորդի դերում, երբ խոսքը մանկան կյանքին է
վերաբերում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրագործվող ծրագիրն
առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում
ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ
սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով` առողջական խնդիրներով ծնված
երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը
զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումը և աջակցությունը:
Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝
վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի
կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008
թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք
նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս
հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության և
ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn»)
գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի
կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ
ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:
Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է
կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնունդի և վարակների հետևանքով առաջացած
բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է
բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների
վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից
բուժսարքավորումներով:
Նշենք,
որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար
օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և
տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ
տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս
ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ
ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ
բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր
զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն
իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական
պատասխանատվության միջազգային ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ)
Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր
ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100
միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի,
Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր
ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: