Մարտի 1-ին լուրջ ներքաղաքական գործընթացներ պետք չէ
ակնկալել: Փետրվարի 25-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Կովկաս»
ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Այդ օրը շատերը կգան հրապարակ, սակայն` հիշատակի տուրք
մատուցելու զոհվածներին, ոչ ավելին: Լուրջ գործընթացներ պետք չէ ակնկալել:
Ընդհանուր առմամբ, դա պայմանավորված է մեծությամբ երկրորդ կուսակցության` ԲՀԿ
քաղաքական ակտիվության անկմամբ: Ավելին, մինչև առաջիկա խորհրդարանական
ընտրությունները հազիվ թե հարկ լինի խոսել լիարժեք և հզոր ընդդիմության մասին», -
ընդգծել է Մինասյանը:
Հիշեցնենք,
որ 2008 թվականին հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած
ընդդիմությունը, ով պարտվել էր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններւոմ,
փետրվարի 20-ից հանրահավաքներ էր անցկացնում Երևանի կենտրոնում` բողոքելով
քվեարկության արդյունքներից: Մարտի 1-2-ին բողոքի գործողությունները վերաճեցին
անկարգությունների, որոնց արդյունքում զոհվեց 10 մարդ, ավելի քան 200 մարդ
վիրավորվեց: