Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում «Գեոթիմ» ընկերությունն ընթացիկ տարում սոցիալական ծրագրերում ներդրել է 240 հազար դոլար, մասնավորապես, սոցիալական կրթական կառույցների զարգացմանը, քաղաքային ենթակառուցվածքների բարելավմանը և ՓՄՁ աջակցմանն իր օպերատիվ գործունեության համայնքներում:
«Գեոթիմ» ՓԲԸ սոցիալական նախագծրի մենեջեր Նարա Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ ընկերությունը մտադիր է իր վրա վերցնել շրջանի զարգացման պատասխանատվությունը, հավելելով, որ 2007-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել սոցիալական ծրագրերի իրականացմանը, իսկ ներդրումների ընդհանուր ծավալն արդեն հասել է 2 մլն.դոլարի: 228 հազար դոլար ներդնելով Ջերմուկ քաղաքի կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, «Գեոթիմը» ապահովել է արվեստի թիվ 2 դպրոցի և «Զատիկ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները: Դպրոցի տնօրեն Խաչիկ Ենոքյանի խոսքով, վերանրոգումից հետո ավելացել է սովորողների թիվը, մինչև 190 հոգի, նախորդ տարվա 140-ի փոխարեն: Իրականացնելով շրջակա միջավայրի պահպանման ծրագրեր, ընկերությունը «Զանգակատուն» ընկերության հետ 10 հազար դոլար է ներդրել Ջերմուկի Գորկու անվան դպրոցի զարգացմանը, իրականացնելով «Հուշանվերներ թափոններից» բնապահպանական նախագիծը, որով դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները սովորում էին հուշարնվերների պատրաստման տեխնիկային, օգտագործելով պոլիէիլենային տոպրակներ: Ընկերթյունը Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հետ համատեղ 10 հազար դոլար է ներդրել Ջերմուկ քաղաքի հրշեջ ծառայությանը, վերանոհորեգելով նաև ջրամատակարարման համակարգը, որը, ըստ ծառայության հրամանատար Ռոման Դանիելյանի, ջրով ապահովել է մոտ 10 հազար բնակչի, որոնք ապրում են հարևան համայնքներում: Ընկերությունը ֆինանսավորել է նաև Գնդեվազում չիրի արտադրության կոոպերատիվի ստեղծմանը, ներդնելով 70 հազար դոլար:
Նշենք, որ «Լիդիանը» հիմնադրվել է 2005 թվականին Մեծ Բրիտանիայում և հայկական «Գեոթիմ» ՓԲԸ միակ բաժնետերն է: Վերջինը 2006 թվականին թույլտվություն է ստացել Ամուլսարում որոնողագնահատման աշխատանքներ անցկացնելու համար: 2006 թվականից ի վեր արդեն շուրջ 70 մլն դոլար է ներդրվել երկրաբանական հետախուզման և այլ աշխատանքներում: «Լիդիանի» հիմնական բաժնետերերն են IFC, ՎԶԵԲ և Newmont Mining Corporation: «Լիդիանը» նախատեսում է 2015-2016 թթ. շուրջ 426 մլն դոլար ծավալի կապիտալ ներդրումներ իրականացնել Ամուլսարի նախագծում: Տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն, հանքավայրում ոսկու հաստատված պաշարները կազմում են 2,5 մլն ունցիա, կորզման ենթակա է 2,1 մլն ունցիա: Հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, տարեկան նախատեսվում է արդյունահանել միջին հաշվով 200 հազար ունցիա ոսկի (10 մլն տոննա հանքաքար): Մեկ ունցիայի արտադրության ծախսերը միջին հաշվով կկազմեն 642 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը` 84%. Ամուլսարի հանքավայրը մեծությամբ երկրորդ պաշարն է Հայաստանում: