ՎՏԲ-Հայաստան Բանկն, ընդլայնելով իր հեռահար ծառայություններն, առաջարկում է իր հաճախորդներին ավտոմատացված ռեժիմով ստուգել քարտային հաշվի վիճակը: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապանները հնարավորություն ունեն օրվա ցանկացած պահին աշխարհի ցանկացած կետից վերահսկել իրենց քարտային հաշիվները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
քարտային հաշվին իրական մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է զանգահարել բանկի պրոցեսինգային կենտրոն +37410 56 07 08 հեռախոսահամարով, որը նշված է քարտի հակառակ կողմում, հետևելով ձայնային ազդանշաններին, տոնային ռեժիմով ընտրել անհրաժեշտ մենյուն, որից հետո հավաքել քարտի 16-նիշանի համարը և բանկային գաղտնաբառը:
Ձայնային մենյուի այս ծառայությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ-քարտապաններին ապահովում է քարտային հաշվին մնացորդի վերաբերյալ օպերատիվ, անվճար և անվտանգ տեղեկատվության ստացում օրը 24 ժամ առանց օպերատորի հետ կապ հաստատելու անհրաժեշտության: Ի շնորհիվ այդ ծառայության` հաշիվը կարելի է ստուգել 20 վայրկյանի ընթացքում: Հաճախորդին հաղորդվում է հաշվի մնացորդը քարտի հիմնական արժույթով (այսինքն` այն արժույթով, ոըը հաճախորդն ընտրել է որպես հիմնական ՎՏԲ-Հայաստան Բանկում բազմարժութային քարտ բացելիս (AMD, USD, EUR, RUR)) որպես բոլոր հաշիվների ընդհանուր գումարի մնացորդ` հաշվարկված ՀՀ ԿԲ տվյալ օրվա փոխարժեքով:
Տվյալ ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ` այցելելով ՎՏԲ-Հայաստան բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն 87-87 հեռախոսահամարով կամ բանկի www.vtb.am պաշտոնական կայքի «Հեռակառավարման սպասարկում» բաժնում:
Հիշեցնենք, որ Բանկի քարտապաններն ունեն ևս մեկ հնարավորություն վերահսկելու իրենց քարտային հաշիվները` ուղարկելով հարցում «SMS banking» ծառայության միջոցով քարտի հաշվեկշիռն ստուգելու համար:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալությանէ «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է իր ակտիվ քարտերի քանակով, որոնք 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմլ են ավելի քան 401 հազ.քարտ, տարեկան աճը` 24%, որից գրեթե 385 հազարը Visa քարտեր են (այդ թվում` ավելի քան 88 հազար կենսաթոշակային քարտեր-առաջին տեղ): Բանկը MasterCard համակարգի անդամ դարձավ մոտ 2 տարի առաջ, մինչև 2015-ի ապրիլը հասցնելով թողարկել ավելի քան 16 հազար քարտ և տեղ գրավելով առաջատարների տասնյակում: Պլաստիկ գործարքների ծավալով բանկը նույնպես առաջին դիրքում է`ավելի քան 186 մլրդ դրամ (2014 թ)., տարեկան աճը` 33%: 2015 թվականի ապրիլի 1-ին բանկն ունեցել է 298 սեփական POS- տերմինալ և 157 բանկոմատ: Մինչև 2013 թվականը բանկը թողարկում և սպասարկում էր միայն միջազգային Visa քարտերը, բայց նույն տարվա սեպտեմբերից, դառնալով MasterCard միջազգային վճարային համակարգի հիմնական անդամ, սկսեց թողարկել և սպասարկել նաև Cirrus / Maestro, MasterCard Standard և MasterCard Gold քարտերը: Բացի այդ, բանկը նաև սպասարկում է տեղական ArCa քարտեր, ինչպես նաև ունի իր սեփական պրոցեսինգային կնտրոնը:
ՆՄշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: