ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Ինչպես հայտնում է կազմակերպության կայքը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու կազմակերպությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև իրադրությունը Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Բալկաններում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար հայտնել է Ուկրաինայում ԵԱՀԿ ջանքերին աջակցելու և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի միջև գործընկերությունն ամրապնդելու իր պատրաստակամության մասին: