ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի պատանեկան նվաճումներե կազմակերպությունը գործնական քայլեր են կատարում ավագ դպրոցի աշակերտների շրջանում նորարարական մտածելակերպը խրախուսելու և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նպատակով: Ամառային ճամբարների ընթացքում «Բիզնես-առաջադրանքե մրցույթի անցկացումը կազմակերպությունների կողմից իրականացվող համատեղ ծրագրի կարևոր բաղադրիչներից է:
Այս տարվա ամռանը «Բիզնես-առաջադրանքե մրցույթում հաղթող ճանաչված և որպես մրցանակ «MTS Smart Startե սմարթֆոններով պարգևատրված թիմի անդամները հյուրընկալվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձն ու մրցույթում ձեռք բերած հմտությունների համադրումը պատանիներին թույլ կտա առավել հստակ պատկերացնել, թե բիզնես կառավարման ընթացքում մարքեթինգային ինչ լուծումներ են անհրաժեշտ առավելագույն արդյունքի հասնելու և պատասխանատու մոտեցմամբ առաջնորդվելու համար:
ՙՏարբեր մրցույթների մասնակցությունն ու արձանագրած ձեքբերումները հարաբերական են: Մնայուն և ամենակարևոր հաղթանակն այդ ճանապարհին ստացած գիտելիքներն են: Ոչ ստանդարտ պայմաններում մարքեթինգային տրամաբանված լուծումներ առաջարկելն ու համոզիչ լինելը պահանջում են խորը վերլուծելու ունակություն, մտքի ճկունություն և պատկերացումները նախագծի վերածելու հմտություն: Բիզնես-առաջադրանքով դուք հաղթահարեցիք ձեր առջև դրված խնդիրը: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել նորարարությունների և հեռահաղորդակցության առաջատար ընկերությունում՚,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթությունե ծրագրի շրջանակներում: