Միայն 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի զինված ուժերում զոհվել է 26 զինծառայող, լարված 2014 թվականի ողջ ընթացքում` 40, 2013 թվականին` 29 զինծառայող: Սահմանին լարվածության և դիվերսիաների աճն ակնհայտ է: Ձեր կարծիքով, որո՟նք են Բաքվի, կամ, եթե Դուք այդպես եք կարծում, Երևանի նման, ագրեսիայի աճին միտված, քաղաքականության պատճառները:
Հայկական պետություններից մեկի դեմ ագրեսիայի ծավալումն, առաջվա պես, ձեռնտու չէ Բաքվին: Լեռնային Ղարաբաղի ուժային ճանապարհով «վերադարձն» ադրբեջանական պետության կազմ հնարավոր է միայն այդ հանրապետության բնակչության բնաջնջման և այն կրակի մատնված հողի վերածելու միջոցով: Համոզված եմ, որ Ադրբեջանն, այնուամենյանիվ, այդ տարբերակը չի դիտարկում որպես հնարավոր: Հայ-ադրբեջանական սահմանում և, հատկապես, Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մահացու ելքով միջադեպերի կտրուկ ավելացումն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է տարածաշրջանում և աշխարհում ընդհանուր անկայունության աճով: Վերջին ժամանակներս մարդիկ սկսել են ավելի քիչ մտածել հետևանքների մասին, հաճախ դիմել զենքի, ավելի արագ ձգանը սեղմել: Մնում է հուսալ, ու Բաքուն, այնուամենայնիվ, կգիտակցի լարվածության սրման հետևանքները և չի հատի կարմիր գիծը:
Ադրբեջանը սպառազինությունների 85%-ը ներմուծում է Ռուսաստանից, որն արդեն Բաքու է առաքել 4-5 մլրդ դոլարի հարվածային սպառազինություն: Հայաստանում, հասկանալի պատճառներով, Մոսկվայի «զենքի ռազմավարությունը»,մեղմ ասած, չի ողջունվում: Ձեր կարծիքով, որքա՟ն հեռուն են գնում նման քաղաքականության նպատակները:
Ռուսաստանն զբաղվել է և կզբաղվի զենքի առևտրով` ողջ աշխարհի հետ: Երևանի դժգոհությունը հասկանալի է, սակայն դա իրավիճակը փոխել չի կարող: Անձամբ ես խնդրի լուծումը տեսնում եմ ԽՍՀՄ փլուզման ժամանակ խախտված համաշխարհային աշխարհաքաղաքական հաշվեկշռի վերականգնման դեպքում` Ռուսաստանի շուրջ հետխորհրդային տարածության վերաինտեգրման ճանապարհով: Սակայն, հաշվի առնելով, որ առկա պայմաններում ցանկացած ինտեգրացիոն նախագծի իրագործում էապես բարդացել է Ադրբեջանին ռուսական զինքի վաճառքը Երևանը պետք է ընդունի որպես փաստ:
Արևմուտքի արձագանքը Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների ամրապնդմանը, ընդ որում` ոչ միայն զենքի շուրջ բազմամիլիարդանոց գործարքների, այլև էներգետիկ նախագծերի մասով, այդ թվում` «Ռոսնեֆտի» մասնակցությամբ, դարձավ ադրբեջանցի պաշտոնյաների ցուցակի հրապարակումը, որոնք այսուհետև զրկված են արևմտյան երկրներ մուտքի հնարավորությունից: ԱՄՆ, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ ոչ միայն տնտեսության, այլև պաշտպանության ոլորտում` չնայած Գյումրիում ռուսական 102 ռազմակայանի առկայությանը: Արդյո՟ք այդ ֆոնին հնարավոր է խոսել Հարավային Կովկասում Արևմուտքի և Ռուսաստանի աշխարհաքաղաքականության նոր միտումների մասին:
ԱՄՆ-ին չի հաջողվի պաշտպանական նախագծեր զարգացնել Հայաստանի հետ` առանց Գյումրիում ռուսական ռազմակայանը հաշվի առնելու: Նման ծրագրերն առնվազն հարկավոր է համաձայնեցնել: Ցանկությունից և ՙպատրաստակամություն հայտնելուց՚ մինչև իրականություն, ինչպես հայտնի է, մեծ տարածություն է: Այլ հարց է, թե արդյոք Հայաստանի համար նման նախագծերի աջակցության իմաստ կա: Երկու կողմի հարելու ձգտումը բավականին կասկածելի ռազմավարություն է, հատկապես`արդի աշխարհում, որտեղ գաղափարախոսական և կրոնական հատկանիշներով հստակ բևեռացում է տեղի ունենում: Եվ, հաշվի առնելով, որ գլոբալ քաղաքականության միտումները և դրանց գործնական բովանդակությունը նույն են մնում, հին սխալները կրկնելը Հայաստանի համար նպատակահարմար չէ:
Արդյո՟ք Լոզանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր հնարավորություն են Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության համար` Հարավային Կովկասի, Կասպից ծովի շուրջ և ՌԴ հետ համագործակցության համար:
Ըստ էության, Լոզանի համաձայնագրերն առայժմ ընդամենը մտադրությունների մասին հռչակագիր է: Կողմերը չեն հավատում միմյանց անկեղծությանը: Պայմանավորվածությունների ձեռքբերումից անմիջապես հետո Եվրամիությունը երկարացրել է իրանական բանկի և մի շարք նավարկային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, որոնք ավելի վաղ վերացվել էին նույն ԵՄ դատարանի կողմից, և իրանական ԱԳՆ-ն ապակառուցողական է անվանել դա: ԻԻՀ հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կոշտ հայտարարությունը, ով, ՙհիմնվելով անցած փորձի վրա`երբեք լավատեսորեն չի վերաբերել ԱՄՆ-ի հետ բանակցություններին՚, բոլորից լավ է արտացոլում իրական պատկերը: Այս պայմաններում դեռ վաղ է վերաբերմունք հայտնել այդ իրադարձության առնչությամբ: Ինչ վերաբերում է Լոզանի պայմանավորվածություններից հետո Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության հեռանկարներին, ապա, օրինակ, ռուսական ուղղությամբ այն բուռն զարգացում է ապրում, հատկապես` 2013 թ. վերջին ՌԴ-ում ԻԻՀ նոր դեսպան Մեհդի Սանաիի պաշտոնավարմամբ: Իրանն ակտիվորեն առաջ է մղում իր տնտեսական և, ինչպես միշտ, կրոնական-գաղափարախոսական շահերը Հյուսիսային Կովկասում, առաջին հերթին`Օսիայում, Ստավրոպոլի երկրամասում, Չեչնիայում և Թաթարստանում:
Համառությունը, որով դա տեղի է ունենում, հարուցում է տեղի իսլամական հոգևոր առաջնորդների տարակուսանքը, քանի որ իրանցիները շիաներ են, իսկ նշված տարածաշրջաններում մահմեդական բնակչության մեծ մասը կազմում են սունիները: Սակայն, ընդհանուր առմամբ, Թեհրանը քաղաքական և ֆինանսական բավականաչափ միջոցներ չունի կովկասյան ուղղությամբ հետևողական քաղաքականություն իրականացնելու համար: Իրանը կշարունակի ներկայիս քաղաքականությունը, բայց այն տարածաշրջանի` Թեհրանի սցենարով վերաֆորմատավորման չի վերաճի:
Ռուսաստանի և Բելառուսի սահմանին փաստացի մաքսակետի առկայությունը հերթական անգամ ի հայտ է բերել ԵԱՏՄ թերությունները և անդունդն իրական քաղաքականության և Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերի միջև: Արդյո՟ք այսօր կարելի է ասել, որ եվրասիական ինտեգրումն առաջվա պես արդիական է և դեպի երկբևեռ աշխարհ Ռուսաստանի ձգտման հիմքերից մեկն է:
Ցավոք, Ռուսաստանի շուրջ եվրասիական տարածության իրական ինտեգրման ժամանակը բաց է թողնվել դեռ 2000-ական թվականներին: Ուկրաինական անվերջանալի ճգնաժամի պայմաններում ինտեգրացիոն նախագծեր ստեղծելն այնքան էլ տեղին չէ: Օրվա պատկերը մեզ հենց դա է ցույց տալիս: Այլ բան է, որ հետխորհրդային տարածությունում եվրասիական ինտեգրմանն այլընտրանք չի նկատվում: Հետևաբար` այդ նախագիծն արդիական է մնում, սակայն բացառապես այն ոլորտում, որտեղ օբյեկտիվ իրողություն է ՙվերացական Ռուսաստանը՚, այլ ոչ թե իրականում գոյություն ունեցող պետությունը: Իրականության հետ ծրագրերի համատեղումը միայն իրական բովանդակություն կհաղորդի եվրասիական ինտեգրմանը: Հուսով եմ, որ մենք դա, այնուամենայնիվ, կտեսնենք մեր կյանքում: