Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին
հայկական կողմից իրոք լուրջ միջոցառումների անցկացման ծրագրեր դեռ չեն երևում: հունվարի
26-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված
միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովն ավելի վաղ խոստացել էր հունվարին
ներկայացնել միջոցառումների ցանկը: Սակայն ամիսն արդենն ավարտվում է, և անձամբ ես
առայժմ ոչինչ չեմ տեսել: Ցավոք սրտի, Հայաստանի հասարակությնությունն ավելի լավատեղյակ
է Թուրքիայի պատասխան քայլերի, նրա հակազդեցության միջոցառումների, քան Հայաստանի
հետագա ծրագրերի մասին: Մենք, օրինակ, գիտենք, որ ի հակազեցություն մեզ`
Թուրքիայում մտադիր են ապրիլին բացել ASALA-ի զոհ դարձած գործիչների հուշարձան: Էլ
չեմ խոսում «Դարդանելի հաղթանակի» պատվին կազմակերպվող լայնածավալ միջոցառումների
մասին, որոնք նախատեսվում են ապրիլի 23-ին: Իսկ թե ինչ ենք մտադիր անել մենք` դեռ
պարզ չէ», - նշել է փորձագետը:
Նրա
կարծիքով, լուրջ գործ կլիներ 2015 թվականի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության
թանգարանների բացումն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Մոսկվան, Լոնդոնը, Փարիզը,
Նյու Յորքը: «Ես նաև ակնկալում էի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները
այդ թեմային թեկուզ մեկ էջ կնվիրեն իրենց դպրոցական դասագրքերում: Եթե այդ ամենը
չի արվում, ապա մնացած բոլոր ցուցահանդեսները, ֆիլմերի ցուցադրումները, խորհրդաժողովները
դառնում են սոսկ օժանդակ, կիսատ միջոցառումներ հայկական կողմից», - համոզված է
Շաքարյանը: