Թոմաս
Դե Վաալը շտապել է Հայաստանում հասարակական դժգոհության ալիքի վերաբերյալ
կանխատեսումներում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքական տեխնոլոգ Կարեն
Քոչարյանը:
Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս
Դե
Վաալն
իր վերջին հոդվածում
նշել էր, թե գարնանը
հասարակական բողոքը
Հայաստանում գործող
իշխանության դեմ
կարող
է
բռնկվել նոր
ուժով:
«Հայաստանի իշխանությունները,
ի
տարբերւոթյուն Ադրբեջանի հակառակորդներից,
կարող
են
այսուհետև չվախենալ օլիգարխների խռովությունից:
Սակայն
Հայաստանի բնակչությունը վրդովված է
և
պակաս
վախեցած:
Քաղաքականության նկատմամբ վստահությունը
հասել
է
ռեկորդային ցածր
մակարդակի:
Մենք
կարող
ենք
հասարակության շրջանում զայրույթի ձայներ
սպասել
այս
տարվա
գարնանը»,
- նշել էր Դե Վաալը:
Քոչարյանի
կարծիքով, փորձագետն ակնհայտորեն շտապել է իր կանխատեսումներով, քանի որ հաշվի չի
առել Հայաստանի քաղաքական դաշտում գործող անձանց որակներն ու ունակությունները: «Դե
Վաալը լավ չի ուսումնասիրել Հայաստանի մահացող քաղաքական դեմքերի տիպաժը», -
կարծում է Կ.Քոչարյանը:
Նրա
ասելով, այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում այստեղ, ոչ մի կապ չունի
քաղաքականության հետ` այդ բառի դասական իմաստով, տեղի է ունենում լուրջ լճացում,
ընդ որում` ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համակարգում: «Հայաստանի
քաղաքական սպեկտրը, ինչպես ասում են, նոր արյան կարիք ունի», - կարծում է
Քոչարյանը: